բ ե ռ ն ո ւ մ
  • Երկ-Ուրբ: 9:00 - 18:00, Շաբաթ: 10:00–14:00
  • +374 95520055 , +374 60530055
  • Հայաստան, Երևան, Աբովյան 56/4
Միջազգային համագործակցություն

Միջազգային համագործակցություն

Մենք ստեղծում ենք կամուրջներ տեղական և համաշխարհային մասնագետների միջև՝ հանուն ընդհանուր առաջընթացի։


Բարձր մասնագիտական մակարդակ

Բարձր մասնագիտական մակարդակ

Մենք միավորում ենք միջազգային փորձ ունեցող մասնագետների, որոնք հետևում են բժշկության նորագույն մոտեցումներին։

Հասանելիություն

Հասանելիություն

Մենք հավատում ենք, որ որակյալ վերարտադրողական բժշկությունը պետք է լինի հասանելի բոլորին։ Այդ իսկ պատճառով ներդնում ենք ֆինանսական աջակցության ծրագրեր։

Նորարարություն

Նորարարություն

Մենք համատեղում ենք սաղմնաբանության առաջատար սարքավորումները, ժամանակակից լաբորատոր մեթոդները և, ըստ բժշկական ցուցումների, նախաիմպլանտացիոն գենետիկական թեստավորումը (PGT)՝ ապահովելու սաղմերի ճշգրիտ գնահատումը և բուժման անհատականացված պլանավորումը։

Կրթություն և զարգացում

Կրթություն և զարգացում

Մեր գիտաժողովները, սեմինարներն ու աշխատաժողովները նպատակ ունեն հարստացնել բժշկական համայնքը Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում։

Մեզ մոտ Դուք վստահելի ձեռքերում եք՝ քայլ առ քայլ դեպի նոր կյանքի հրաշք
GGRC
GGRC
Մեր մասին

Մեզ մոտ Դուք վստահելի ձեռքերում եք՝ քայլ առ քայլ դեպի նոր կյանքի հրաշք

ԻՆՉՈՒ ԸՆՏՐԵԼ ՄԵԶ

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Ժամանակակից սաղմնաբանական սարքավորումներն ու լաբորատոր մեթոդները նպաստում են ճշգրիտ գնահատմանը և բուժման վերաբերյալ հիմնավորված որոշումների կայացմանը՝ ծնող դառնալու Ձեր ճանապարհի յուրաքանչյուր փուլում։

ԲԱԶՄԱԼԵԶՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻՆ

Մեր թիմը տրամադրում է բազմալեզու խորհրդատվություն և օգնում համակարգել Ձեր բուժման ընթացքը՝ յուրաքանչյուր քայլը դարձնելով ավելի հստակ՝ առաջին խորհրդատվությունից մինչև Հայաստանում բուժումը։

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ

Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր պատմություն եզակի է։ Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր պացիենտի համար մշակում ենք անհատականացված բուժման ծրագիր՝ հիմնված նրա բժշկական պատմության, կարիքների և նպատակների վրա։

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում և Վրաստանում գործող մեր կենտրոնները միավորում են փորձն ու գիտելիքները՝ վերարտադրողական բժշկության ծառայությունները հասանելի դարձնելով տարածաշրջանի և արտերկրի պացիենտներին։

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Շարունակական կրթության, գիտելիքների փոխանակման և միջազգային համագործակցության միջոցով մենք կատարելագործում ենք մեր մասնագիտական հմտություններն ու նպաստում վերարտադրողական բժշկության զարգացմանը։

ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ
ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ

Մեր վերարտադրողաբանները, էմբրիոլոգներն ու մյուս մասնագետները համատեղում են միջազգային փորձը և անհատական ուշադրությունը՝ յուրաքանչյուր պացիենտին տրամադրելով մասնագիտական աջակցություն ծնող դառնալու ճանապարհին։

Անձնակազմը

GGRC Armenia-ի պրոֆեսիոնալ թիմը Ձեր վստահելի ուղեկիցն է ծնող դառնալու ճանապարհին

Նինո Մուսերիձե

Նինո Մուսերիձե

GGRC վերարտադրողական կենտրոնի հիմնադիր և կլինիկական տնօրեն
Լիլիթ Կարապետյան

Լիլիթ Կարապետյան

GGRC վերարտադրողական կենտրոնի գլխավոր բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ
Ասյա Կյուրինյան

Ասյա Կյուրինյան

GGRC Armenia վերատադրողական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ
Փուլեր
01
Ամրագրեք այց

Ամրագրեք այց

Սկսեք ծնող դառնալու Ձեր ուղին՝ վստահելով փորձառու մասնագետներին

02
Անցեք հետազոտություններ

Անցեք հետազոտություններ

Մենք մանրակրկիտ կգնահատենք Ձեր վերարտադրողական առողջությունը

03
Վայելեք առողջ կյանքը

Վայելեք առողջ կյանքը

Մեր նպատակն է օգնել Ձեզ կառուցել լիարժեք ու երջանիկ ընտանիք

ԲՈՒԺԱՌՈՒՆԵՐԸ՝ GGRC Armenia-Ի ՄԱՍԻՆ

Երկար ժամանակ չէի համարձակվում ընտրել արհեստական բեղմնավորման ուղին։ Բայց GGRC Armenia կենտրոնում ամեն ինչ այնքան հասկանալի բացատրեցին և որ ամենակարևորն է՝ ծնող դառնալու հույս տվեցին։ Այժմ սպասում եմ իմ առաջնեկին։ Դա անգին զգացում է։

Անաստասիյա Վ․, Ռուսաստան

PRP թերապիայի շնորհիվ վերջապես սկսվեցին դրական փոփոխություններ։ Առաջին անգամ լսեցի այնքան սպասված խոսքերը՝“Դուք հղի եք”։ Հիմա հղիությունս 7 շաբաթական է։ Բարդ ճանապարհ է, բայց դուք այն հնարավոր եք դարձնում։

Աիդա Հ․, Հայաստան